Դրանք դիվերսանտների բազայի ոչնչացման կադրերն էին. Արծրուն Հովհաննիսյան


Դրանք դիվերսանտների բազայի ոչնչացման կադրերն էին. Արծրուն Հովհաննիսյան

  • 30-10-2020 14:36:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Նախորդ օրերի հետ համամատած՝ այսօր Արցախում մարտերի ինտենսիվությունը մի փոքր բարձրացել է հարավային ուղղությամբ։ Խոսքը Արաքս գետից հյուսիս ընկնող հատվածի մասին է։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն այդ մարտերը, այսինքն՝ համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում, կիրառվում է հրետանի, հետևակ, զրահատեխնիկա։ Դեռ երեկ երեկոյան էր ինչ-որ բան սկսվել այնտեղ, այսօր ավելի ինտենսիվ է դարձել»,- ասաց նա։
 
Ըստ Հովհաննիսյանի՝ հյուսիսում էլ այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է սկսել, բայց կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել՝ մեր դիրքերի մոտ թողնելով տասնյակ դիակներ։
 
«Գիշերը Շուշիին մոտեցող մեկ-երկու գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Ավելին, մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է բավական մեծ զինամթերքի պահեստանոց, որը փորձել էին կառուցել դիվերսանտները։ Եվ մեր հրետանու կրակից այրվել է մեծ տարածք, դրանք դիվերսանտների բազայի ոչնչացման կադրերն էին։ Բայց դիվերսանտները շատ են, քիչ չեն, տարբեր գյուղերի ուղղությամբ տարբեր խմբեր են՝ տարբեր առաջադրանքներով ու ակտիվությամբ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը