Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան (լուսանկարներ)
30-10-2020 16:12:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Սպիտակի բժշկական կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ պայթել է թթվածնային բալոններից մեկի բաշխիչ փականը (ռեդուկտոր):
Մեզ հետ զրույցում Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը հայտնեց, որ պայթյունի հետեւանքով որեւէ ավերածություն կամ գույքային վնաս տեղի չի ունեցել, չի խաթարվել նաեւ հիվանդներին թթվածնով ապահովելու բնականոն պրոցեսը, հիվանդանոցի աշխատանքը, տուժածներ չկան: