Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան (լուսանկարներ)


Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան (լուսանկարներ)

  • 30-10-2020 16:12:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սպիտակի բժշկական կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի  հետեւանքով տուժածներ չկան:
 
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ պայթել է թթվածնային բալոններից մեկի բաշխիչ փականը (ռեդուկտոր):
 
Մեզ հետ զրույցում Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը հայտնեց, որ պայթյունի հետեւանքով որեւէ ավերածություն կամ գույքային վնաս տեղի չի ունեցել, չի խաթարվել նաեւ հիվանդներին թթվածնով ապահովելու բնականոն պրոցեսը, հիվանդանոցի աշխատանքը, տուժածներ չկան:
 
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
 
լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը