Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև
30-10-2020 16:25:20 | Հայաստան | Քաղաքական
Հոկտեմբերի 30-ին Երևանում կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
ԱԳՆ-ն նշում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ:
Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը: