Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Բայրամով հանդիպումը


Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Բայրամով հանդիպումը

  • 30-10-2020 17:09:27   | Շվեյցարիա  |  Քաղաքական

Ժնևում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
 
Հոկտեմբերի 30-ին կայացել է նաև Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
 
Բայրամովի հետ հանդիպումը ծրագրված էր հոկտեմբերի 29-ին, որը սակայն հետաձգվել էր:
Նոյյան տապան  -   Քաղաքական