Ինչպե՞ս է հնարավոր խոսել դիվանագիտական լուծման մասին, եթե հրադադարը չի պահպանվում. Փաշինյան


Ինչպե՞ս է հնարավոր խոսել դիվանագիտական լուծման մասին, եթե հրադադարը չի պահպանվում. Փաշինյան

  • 30-10-2020 17:35:20   | Հայաստան  |  Քաղաքական

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է օրերս արած հայտարարությունը, թե այս պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի:
 
«Ո՞րն է այս պահը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները՝ մի պահ՝ Ռուսաստանի նախագահը, մի պահ՝ Ֆրանսիայի նախագահը, երրորդ պահին՝ Միացյալ Նահանգների նախագահը հրադադարի համաձայնություն են կայացնում, բայց այն չի կայանում: Ինչպե՞ս է հնարավոր խոսել դիվանագիտական լուծման մասին, եթե հրադադարը չի պահպանվում. երկու երկրների դիվանագետները աշխարհի հզոր երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք են բերում դիվանագիտական համաձայնություն, որ հաջորդ օրն այս ինչ ժամից հրադադար է, որը շատ պարզ բան է, չէ՞, ընդամենը այս ինչ ժամից չենք կրակում, սակայն պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում:  Որքանո՞վ է լուրջ հույս ունենալ, որ ավելի մեծ դիվանագիտական պայմանավորվածություններ այդ պայմաններում կարող են կյանքի կոչվել: Այսինքն՝ դիվանագիտական լուծումը մեր անցնելիք, բարձրանալիք աստիճանի հարյուրերորդ աստիճանն է: Մենք պետք է բարձրանանք այդ աստիճանով՝ վերջին հասնելու համար: Եթե մենք չենք կարողանում առաջին քայլն անել, ինչպե՞ս կարող է հույս ունենալ, որ մենք կանենք վերջին քայլը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական