Հայկական ուժերը վստահորեն կատարում են խնդիրները ռազմաճակատում. Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին
30-10-2020 18:31:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:
Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստը:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ վերոնշյալ դադարը հնարավոր է միայն տեղում դրա պահպանման վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն