Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք, առողջացել 1001, մահացել է 41 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք, առողջացել 1001, մահացել է 41 քաղաքացի

  • 31-10-2020 11:08:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն