«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրանը» կմիանա համահայկական դրամահավաքին

31-10-2020 12:26:40   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնը՝ նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին:
 


Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերայով:
 
Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները: Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից
Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա»՝ պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:
 
Հիշյալ պրեմիերաներին՝ ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին: Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցությամբ ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
 
Մեր թիկունքը լինելու է մշակութային առաջնագիծ ու մենք
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
 
«Նվիրում Արցախին» խորագրով ֆիլմերի ցուցադրությունները կկայանան Կինոյի տանը (հասցե՝ ք. Երևան, Վարդանանաց 18, մուտքը Խանջյան փողոցից): Ելնելով համավարակային իրավիճակից և դրանով պայմանավորված անվտանգության կանոնների  պահպանման անհրաժեշտությունից՝ դահլիճում տերը սահմանափակ են( 150 տեղ):  Տոմսերը կվաճառվեն  ցուցադրությունների օրերին,  Կինոյի  տանը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 296 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար