ՌԴ-ն Երևանին կհատկացնի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք. ՌԴ ԱԳՆ

31-10-2020 12:50:31   | Ռուսաստան  |  Քաղաքական
 


ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին:
 
Կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված աջակցության տեսակները և չափը սահմանելու խորհրդակցություն սկսելու դիմումի հետ, որի
համաձայն Ռուսաստանի Դաշնությունը կարող է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել երկրի անվտանգությունն ապահովելու համար, հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության դաշնակցային համագործակցության պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ, այդ թվում՝ 1997 թ. օգոստոսի 29-ի ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված բարեկամության համագործակցության ու փոխադարձ աջակցության մասին պայմանագրի համաձայն: Այդ պայմանագրի որոշ հոդվածներ ենթադրում են հստակ գործողություններ կողմերի տարածքների նկատմամբ ռազմական սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի դեպքում:
 
Պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն Երևանին կհատկացնի ողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 312 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար