ՌԴ-ն Երևանին կհատկացնի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք. ՌԴ ԱԳՆ


ՌԴ-ն Երևանին կհատկացնի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք. ՌԴ ԱԳՆ

  • 31-10-2020 12:50:31   | Ռուսաստան  |  Քաղաքական

 
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին:
 
Կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված աջակցության տեսակները և չափը սահմանելու խորհրդակցություն սկսելու դիմումի հետ, որի համաձայն Ռուսաստանի Դաշնությունը կարող է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել երկրի անվտանգությունն ապահովելու համար, հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության դաշնակցային համագործակցության պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ, այդ թվում՝ 1997 թ. օգոստոսի 29-ի ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված բարեկամության համագործակցության ու փոխադարձ աջակցության մասին պայմանագրի համաձայն: Այդ պայմանագրի որոշ հոդվածներ ենթադրում են հստակ գործողություններ կողմերի տարածքների նկատմամբ ռազմական սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի դեպքում:
 
Պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն Երևանին կհատկացնի ողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play