Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում


Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում

  • 31-10-2020 13:07:48   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով երկրի տարածքում հոկտեմբերի 31-ին բացվում է 3657 ընտրատեղամաս. հայտնում է Ալիքը:
 
Ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել հնարավոր է առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն: 2020 թվականի սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 511 338:
 
Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում նրանք պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, իսկ մյուսում՝ կուսակցությանը:
 
Լուսանկարը՝ Ալիքի
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը