Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

31-10-2020 14:26:15   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում  8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը:
 


  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ  Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 849 հազար դրամ,
որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը:
 
Հոկտեմբերի 31-ի դրությամբ Այրքի խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է ավելի քան 85 տոկոսով։
 
Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծվում է խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։ Ծրագիրը կավարտվի նոյեմբերի ընթացքում։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար