Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է դերասան Վասիլ Սարգսյանը
31-10-2020 14:42:16 | Հայաստան | Հասարակություն
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով 53 տարեկան հասակում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի դերասան Վասիլ Սարգսյանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը:
«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն` COVID-ից առաջացած բարդացումների պատճառով»,- գրել է Լիլիթ Սարգսյանը:
Վասիլ Սարգսյանը հանդիսատեսին և հեռուստադիտողին հայտնի է թատերական ներկայացումներում և ֆիլմերում իր կերտած կերպարներով: