Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2210 նոր, 1647 առողջացած և 30 մահվան դեպք


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2210 նոր, 1647 առողջացած և 30 մահվան դեպք

  • 06-11-2020 11:04:14   | Հայաստան  |  Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսի 2210 նոր դեպք, առողջացել 1647 քաղաքացի
Նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ը` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն