Հրաժեշտ տվեցինք տավուշեցի տաղանդավոր, մինչև վերջ իրենց աշխատանքին և կոչմանը նվիրված բժիշկներին. Չոբանյան


Հրաժեշտ տվեցինք տավուշեցի տաղանդավոր, մինչև վերջ իրենց աշխատանքին և կոչմանը նվիրված բժիշկներին. Չոբանյան

  • 06-11-2020 18:48:34   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

 
«Հրաժեշտ տվեցինք տավուշեցի տաղանդավոր, մինչև վերջ իրենց աշխատանքին և կոչմանը նվիրված բժիշկներ Համլետ Չոբանյանին և Սերգեյ Սիմոնյանին: Սա մեծ կորուստ է բժշկական հանրության և բոլորիս համար, երբ երկիրը այդքան կարիք ունի բժշկի ու բժշկության։ 
 
Վերջին շաբաթներին համաճարակային իրավիճակը վատթարացել է, ինչը կրկնակի բեռ է մեր քաջ բուժաշխատողների ուսերին:
 
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին, գործընկերներին և հարազատներին, ուժ, համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին:
 
Բժիշկների վառ կերպարները միշտ կմնան մեր հիշողությունում»,- Ֆեյսբուքի էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play