Հարձակում է եղել «Ազատության» գրասենյակի վրա


Հարձակում է եղել «Ազատության» գրասենյակի վրա

  • 10-11-2020 13:06:44   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր՝ ժամը 04։00-ի սահմաններում, մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել է ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։
 
Լրատվամիջոցը հայտնում է, որ նրանք ասել են, թե եկել են «Ազատության» սերվերների հետևից։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»,- նման հայտարարություններ ու վիրավորանքներ հնչեցնելուց հետո սկսել են քաշքշել աշխատակիցներին։ Նրանք նաև սպառնացել են, որ «Ազատությունը» այլևս եթեր չի մտնելու։
 
Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։
 
«Ազատությունը» նշում է, որ գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն