Աշխարհի առաջնության փոխարեն կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ․ ՀՀ հավաքականները ևս կմասնակցեն


Աշխարհի առաջնության փոխարեն կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ․ ՀՀ հավաքականները ևս կմասնակցեն

  • 11-11-2020 15:10:06   | Հայաստան  |  Սպորտ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը․ կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ։ Պատճառն այն է, որ շատ երկրներ հրաժարվում են մասնակցելու աշխարհի առաջնությանը՝ իրենց երկրներում կորոնավիրուսի խիստ սահմանափակումների պատճառով: Մասնակից երկրների սակավությունն էլ ստիպել է միջազգային ֆեդերացիային փոխել մրցաշարի ձևափաչը:
 
Մրցաշարի անցկացման ֆորմատն առայժմ չի հրապարակվում, բայց, ամենայն հավանականությամբ, այն լինելու է նույն աշխարհի առաջնության նման, պարզապես ավելի քիչ մասնակիցներով:
 
Ինչպես հաղորդում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան, մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 12-20, և Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերը նշված մրցմանը։
Նոյյան տապան  -   Սպորտ