Ամենակարևորը այս պահին


Ամենակարևորը այս պահին

  • 12-11-2020 00:14:09   | Հայաստան  |  Մեկնաբանություն
 
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության «Հայտարարության» համաձայն հայերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները։ Դրանք Ուտիքի, Վարանդի ու Արցախի հայկական իշխանությունների հողերն են: «Հայտարարությունը» նախատեսում է հայկական զորքերի դուրսբերման աներեևակայելի կարճ, անիրատեսական ժամկետներ։
Բոլորի համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի շրջաններից հայ զինծառայողների դուրսբերումն ու ադրբեջանական բնակչության մուտքն այնտեղ անմիջապես կհանգեցնի տեղի հայ բնակչության ցեղասպանության։ Դա գիտեն ու դրա մասին խոսում են շատ երկրների, այդ թվում Ռուսաստանի մասնագետներն ու իշխանությունները։ Ակնհայտ է, որ ադրբեջանական թուրքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ցեղասպանության կենթարկվեն նաև Արցախի բոլոր քրիստոնեական սրբավայրերը։ 
1. Նման ցեղասպանությունից խուսափելու միայն մեկ ելք կա։ Դա հայ բնակչությանը ռուսական անձնագրեր բաժանելն է՝ հույս ունենալով, որ ադրբեջանցի թուրքերը չեն համարձակվի սպանել ռուսական անձնագրերով մարդկանց։ Ղարաբաղի հայերի ռուսացումը կարող է փրկել նրանց ցեղասպանությունից։ 
2. Քրիստոնեական սրբավայրերը ամբողջական ոչնչացումից փրկելու համար միայն մեկ ճանապարհ կա։ Դա ապամոնտաժումն ու հայկական տարածքներ տեղափոխումն է այն ամենի, ինչը կարելի է տանել, օրինակ՝ խաչքարերը։ Դրա համար ժամանակ կպահանջվի։ Այնպես որ, հայերի դուրսբերման ժամկետները պետք է տեղափոխել։ 
Ակնհայտ է, որ Ռուսաստանը լիովին տեղեկացված է թուրքերի ցեղասպան մտադրությունների մասին և հուսով ենք, որ նա թույլ չի տա նոր անխուսափելի ցեղասպանություն, որը կիրականացնի Ադրբեջանը, եթե չկատարվեն 1-ին և 2-րդ կետերը:
Հիմա հիմնական հարցը հետևյալն է՝ ո՞վ է ներկայացնելու Ռուսաստանին նման խնդրանքը։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անգործունակ է։ Հույս ունենալ, որ մի քանի օրվա ընթացքում կձևավորվի նոր իշխանություն, որը «ողջամիտ» կլինի, նույնպես քիչ հավանական է։ Մնում է նախագահ Արմեն Սարգսյանը, ով նման խնդրանքով կարող է անմիջապես ուղղակիորեն դիմել Վլադիմիր Պուտինին։
Ժամանակ չկա, հարկավոր է գործել:
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չի կարող նման խնդրանքով դիմել, քանի որ ինքն է ստորագրել «դիմումը»։
 
Գրիգոր Բարսեղյան
(Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր)
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն