Պատերազմի ընթացքում առաջարկների տրամաբանությունը նույնն էր՝ հանձնել տարածքները, այդ թվում՝ Շուշին, ու՝ առանց կարգավիճակի. վարչապետ


Պատերազմի ընթացքում առաջարկների տրամաբանությունը նույնն էր՝ հանձնել տարածքները, այդ թվում՝ Շուշին, ու՝ առանց կարգավիճակի. վարչապետ

  • 16-11-2020 14:00:14   | Հայաստան  |  Քաղաքական

 
Խաղաղապահները սկսել են Արցախ տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ:
 
Հարցին, թե իր սեղանին պատերազմի ընթացքում եղե՞լ են տարբեր բովանդակության փաստաթղթեր, վարչապետը պատասխանեց, որ այդպիսի բան չի եղել:
 
«Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ, եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչ պատերազմի մեկնարկից առաջ. այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին, ու՝ առանց որևէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Ուզում եմ բոլորս արձանագրենք դա. այդպես էլ եղել 2016 թվականից, և 2016-ի Ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության: Տարբերությունն այն էր, որ այս անգամ որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը:
 
Ո՞րն է եղել մեր ամենակարևոր սխալը: Ուզում եմ՝ ժողովուրդը շատ լավ արձանագրի՝ 1998 թվականից սկսած բանակցային գործընթացում եղել է միայն մի թեմա, որը եղել է շատ կոնկրետ ու չափելի: Մեզ ասում էին պետք է հանձնեք, մենք ասում էինք՝ ոչ, չենք հանձնի էնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք՝ կա թեկուզ մեկ տոկոս տեսական հնարավորություն, որ Պաշտպանության բանակը կարող է կռվել և կռվով ինչ-որ հարց լուծել: Այն ժամանակ, երբ արձանագրել ենք, որ չկա այլևս այդպիսի հնարավորություն, մենք գնացել ենք մյուս ճանապարհով: Մենք դրանով ոչինչ չենք կորցրել գործնականում, միևնույն է, եթե դա չանեինք, կկորցնեինք ու 20-35 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ»,- նշեց Փաշինյանը՝ նշելով, որ զինվորները արձագանքում են հենց սրա համար, քանի որ չեն հասկանում պահանջը՝ իրենց զոհաբերել առանց նպատակի:
Նոյյան տապան  -   Քաղաքական