Իշխանափոխության ժամանակը չէ. այս պատերազմը նախկինների սվաղած զինադադարի տրամաբանական շարունակությունն էր


Իշխանափոխության ժամանակը չէ. այս պատերազմը նախկինների սվաղած զինադադարի տրամաբանական շարունակությունն էր

  • 17-11-2020 11:01:37   | Հայաստան  |  Քաղաքական

Երկիր չունենք կորցնելու, անթաղ զոհեր ունենք, թշնամին տունդ է մտել, սթափվեք. Ե՞րբ էլ սա պատահեր, Ո՞վ էլ, որ լիներ վարչապետը չպետք է հրաժարական պահանջել։ 2016֊ի քառօրյային դիրքերում էի, պատերազմն էր, հակառակորդը մտել էր դիրքեր ու խրամատ մորթում էին, իսկ մերոնք՝ Հրաման չունեին....Պահանջեցի՞նք նախագահի կամ վարչապետի հրաժարականը, Ո՜չ։ Այս պատերազմը նախկինների կիսատ պռատ, լղոզված ու սվաղած զինադադարի տրամաբանական շարունակությունն էր։ Չգիտեի՞նք, որ պատերազմ է լինելու. Գիտեիք, բայց փոխանակ պատրաստվեիք պատերազմի կամ դրա կանխմանը`խոստացվեց թեժ աշուն: Երկրում մոլեգնում է թշնամին ու մահը, պաշտոնական ինչպիսի աթոռի էլ նստեք` կործանումն անխուսափելի է լինելու, եթե ԽՈՀԵՄ չգտնվենք. Աշխարհի վերջին օրերն են, մի ողջ երկիր ու ազգի ճակատագիր է վտանգված, իշխանափոխության ժամանակը չէ, հարցերն այդպես չեն լուծում։

Թերեզա Ասատրյան

լրագրող

Նոյյան տապան  -   Քաղաքական