Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կկայանա հաջորդ տարի ապրիլին


Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կկայանա հաջորդ տարի ապրիլին

  • 18-11-2020 14:56:13   | Հայաստան  |  Սպորտ

Եվրոպայի ծանրամարտի  ֆեդերացիան  (EWF)  հայտնել  է  2021թ․  առաջնության անցկացման ժամկետները: 
 
 Այն  կանցկացվի Մոսկվայում ՝ ապրիլի 3-11-ը։ Եվրոպայի առաջնությունը պետք է  կայանար 2020-ի ապրիլին, բայց  համավարակի պատճառով  միջոցառումը հետաձգվեց հոկտեմբեր-նոյեմբերին։Նախատեսվում է,  որ ապրիլի 1-ին տեղի կունենան  EWF նախագահի և գործկոմի կազմի  ընտրություններ:
 
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ