Երթևեկության կազմակերպման փոփոխություն «Վահագնի» թաղամասի մուտքի ճանապարհահատվածում

20-11-2020 18:41:34   | Հայաստան  |  Հասարակություն
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մուտքի ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
 


Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով
աշխատող լուսացույցային օբյեկտ և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ այսուհետ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
 
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար