Խորը ցավով ընդունեցի Արցախի դուստր Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան բոթը. ԱՀ նախագահը ցավակցություն է հայտնել


Խորը ցավով ընդունեցի Արցախի դուստր Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան բոթը. ԱՀ նախագահը ցավակցություն է հայտնել

  • 21-11-2020 10:35:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Սերժ Սարգսյանի տիկնեջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
 
«Խորը ցավով ընդունեցի ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը:
 
Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ծրագրի շրջանակում լույս աշխարհ են եկել հարյուրավոր երեխաներ՝ սպասված լույս սփռելով իրենց ընտանիքներում։ Նա մեծ խանդավառությամբ էր իրականացնում մշակութային բազմաբնույթ ծրագրեր՝ իր անգնահատելի նպաստը բերելով Արցախում մշակույթի զարգացման գործին։
 
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ռիտա Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։ Նրա լուսավոր անունը կմնա մեր սրտերում»: 
Նոյյան տապան  -   Հասարակություն