Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
21-11-2020 11:44:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում երեւան է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Լավրովի հետ միասին Հայաստան են ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ու Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաեւ պատվիրակության այլ անդամներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության
նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա արդեն հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակն ու հետագա անելիքները:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում