Ընթանում է հայկական ու ռուսական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը


Ընթանում է հայկական ու ռուսական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

  • 21-11-2020 12:22:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այս պահին ընթանում է հայկական ու ռուսական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը:
 
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետները: Սպասվում է Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումը ՀՀ վարչապետի հետ:
 
Տեղեկությունը հայտնել եւ հանդիպման ընթացքից ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Հիշեցնենք, երեկ նախարարների եւ մի շարք այլ պաշտոնյաների, զինվորականների հետ խորհրդակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով դեպի Երեւան, այնուհետ՝  Բաքու սպասվող ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի մասին: Պուտինը փոխանցել է, որ այցի նպատակը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի գնահատումն է եւ այդ ուղղությամբ հետագա քայլերը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play