Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

21-11-2020 12:35:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում:
 


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
 
Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի
ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։
 
Բագրատ Բադալյանն ավելի ավղ զբաղեցնում էր Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։
 
Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր Վարագ Սիսեռյանը, որն ազատման դիմում էր  գրել և հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 430 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար