ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ

21-11-2020 13:33:26   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը այս մասին հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի օրինակներ»,-ասաց նախարարը՝ իր հայ գործընկերոջը փոխանցելով պատվաստանյութի օրինակները:
 


Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարեց
կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 502 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար