Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակը փորձարկումների վերջին փուլում է. Արշակյան


Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակը փորձարկումների վերջին փուլում է. Արշակյան

  • 21-11-2020 13:50:32   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
 
«Այս տարվա մայիսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում Covid-19-ի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։
 
Ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը։
 
Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։
 
Դեկտեմբերի երկրորդ կեսին կունենանք սարքի վերջնական տարբերակը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play