Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Իրանի արտգործնախարարի Հայաստան հնարավոր այցի մասին
21-11-2020 14:33:57 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Հաթիբզադեն տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան հնարավոր այցի մասին, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ քննարկվում է Հայաստան Զարիֆի այցը, եւ, հնարավոր է, որ մոտ
ժամանակներս ԱԳՆ ղեկավարը հանդիպի ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
Հաթիբզադեն հավելել է, որ ծրագրվող այցի շրջանակում կկայանա տարածաշրջանային հարցերի եւ համագործակցության ընդլայնման շուրջ քննարկում:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում