Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ հակաականային ստորաբաժնման ծառայողները, մեծ քանակությամբ նոր տեխնիկա


Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ հակաականային ստորաբաժնման ծառայողները, մեծ քանակությամբ նոր տեխնիկա

  • 23-11-2020 10:50:54   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ են ուղեւորվել միջազգային հակաականային ստորաբաժանումները, հայտնում է РИА Новости-ն:
 
«ՌԴ օդատիեզերական ուժերի Ан-124, Ил-76 եւ Ту-154 ինքնաթիռներով մերձմոսկովյան Չկալովսկի աերոդրոմից ստորաբաժանումներ, տեխնիկա եւ զենք, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանման շներ են դուրս բերվել՝ ուղեւորվելու համար Լեռնային Ղարաբաղ՝ հատուկ խաղաղապահ գործողությունների մասնակցելու համար»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ Երեւան են ժամանել 100 զինծառայող, 13 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, ներառյալ՝ Уран-6 հակաականային համակարգեր, զրահամեքենաներ եւ զրահափոխադրիչներ: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ անձնակազմն ու տեխնիկան ուղեւորվել են Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով եւ տեղ հասնելուն պես անցնելու են սակրավորական աշխատանքների իրականացմանը, ականապատ տարածքների ականազերծմանը Ղարաբաղի տարածքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն