ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոն կհիմնվի

23-11-2020 12:25:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոն հիմնել։
 
«Կենտրոնի կառուցման հայեցակարգը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում
է դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների ուշադրությունը։ Սա հրաշալի հնարավորություն է՝ կյանքի կոչել ձեր համարձակ մտահղացումները, նորարարական մոտեցումները և նորովի ներկայանալ հանրությանը ձեր ճարտարապետական տեսլականով։
 
Նախագիծը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա հանրության, ոլորտի մասնագետների, ընկերությունների և պետական գերատեսչության միջև։
 
Նոյեմբերի 25-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այց «Ջրվեժ» անտառպարկ՝ նախարարության ներկայացուցիչների և մասնագետների հետ ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի տարածքը տեղում դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ քննարկում, կենտրոնի կառուցման հայեցակարգի վերաբերյալ մտքերի փոխանակում և կենտրոնի հիմնման համար նախապես ընտրված 2-3 տարածքներից առավել համապատասխան և նպատակահարմար տարածքի ընտրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 211 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար