Անդրանիկ Փիլոյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել


Անդրանիկ Փիլոյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

  • 23-11-2020 13:18:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել:
 
Նախարարը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում՝ հավելելով, որ նորի ներդրման հետ մեկտեղ շարունակելու է զարգացնել նաև նախկինում մեկնարկված ծրագրերը:
 
Ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
 
Ի թիվս այլ հանձնարարականների՝ նախարարն ընդգծել է, մասնավորապես, քաղպաշտպանության և ձմեռային սեզոնի նախապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը:
 
Խորհրդակցությունից հետո Անդրանիկ Փիլոյանը շրջել է նախարարության մասնաշենքերով, ծանոթացել ԱԻՆ աշխատակիցների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն