Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով


Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով

  • 23-11-2020 13:29:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ Covid-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորի: 
 
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 
 
«Շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ ենք: Կպատվաստվի մի քանի կամավոր»,- ասել է Նիկողոսյանը:
 
Covid-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո: 
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև Covid19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձել է իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին: 
 
Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ 
 
Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:
Նոյյան տապան  -   Հասարակություն