CNF-ն ավելի քան 285 հազար եվրո է հատկացրել բնության հատուկ պահպանվող տարածքներին


CNF-ն ավելի քան 285 հազար եվրո է հատկացրել բնության հատուկ պահպանվող տարածքներին

  • 23-11-2020 13:48:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ավելի քան 285 հազար եվրո է հատկացվել ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին:
 
Նշված գումարից ավելի քան 115 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, մոտավորապես 4 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին:
 
Հիշեցնենք, որ մինչ այս շուրջ 87 հազար եվրո հատկացվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Նշված փոխանցումները ԲՀՊՏ-ներին հատկացվող 2020 թ. ֆինանսական տարվա երկրորդ հատկացումներն էին: Գրեթե նույնչափ գումար պահպանվող տարածքներին հատկացվել էր նաև տարեսկզբին:
 
CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն