Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ


Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ

  • 23-11-2020 13:50:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ:
 
Ավելի քան երկու ժամ տևած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին:
 
Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների, կառույցների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը:
 
Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին, ինչպես նաև իրենց տեսակետները հայտնել երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի վերաբերյալ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն