Գաբրիել Բալայանին ազատելու որոշում այս պահին չկա․ վարչապետի խոսնակ. ՀԺ


Գաբրիել Բալայանին ազատելու որոշում այս պահին չկա․ վարչապետի խոսնակ. ՀԺ

  • 23-11-2020 14:25:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին ազատելու որոշում այս պահին չկա, եթե լինի, պատշաճ ձեւով կտեղեկացնենք։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
 
ՊՆ-ի մոտ քիչ առաջ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպմանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Բալայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
 
Նոյեմբերի 19-ին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այդ պաշտոնում նրա փոխարեն նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը