Ադրբեջանը միշտ խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի Ռուսաստանն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արագ չկազմակերպեն հայ գերիների վերադարձը


Ադրբեջանը միշտ խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի Ռուսաստանն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արագ չկազմակերպեն հայ գերիների վերադարձը

  • 23-11-2020 15:24:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանը միշտ խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի Ռուսաստանն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արագ չկազմակերպեն հայ գերիների վերադարձը։ Այս մասին այսօր անհետ կորած զինծառայողների ծնողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
«Շատ մունդռիկություններ են անում, անընդհատ պրոբլեմներ են ստեղծում, բայց շատ երկար չեն կարող այդպես անել, որովհետև երեկ ավելի վատ էր, քան այսօր։ Մեզ համար առաջնահերթ է՝ եթե կա ինֆորմացիա, գտնենք վիրավորներին, ողջերին և դիակները օր առաջ բերենք, որ հանձնենք հողին։ Մենք ունենք աննախադեպ խոչընդոտներ, իրենք լկտիացած են։ 30 տարի առաջ իրենք լկտի չեն եղել, մենք իրենց պարտադրել ենք: Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի լարվածությունը պահպանվի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
 
Նա տեղեկացրեց ակցիայի մասնակիցներին, որ այսօր՝ ժամը 16։30-ին կառավարությունից անհետ կորած զինծառայողների ծնողներին հստակ պատասխան կտրամադրեն։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը