ԱԱԾ-ն հերքում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին լուրերը


ԱԱԾ-ն հերքում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին լուրերը

  • 23-11-2020 15:32:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին տարածված տեղեկությունները:
 
«Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
 
Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play