ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին
23-11-2020 15:43:48 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական – ահաբեկչական սանձազերծած պատերազմից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ
«Հայաստան համահայկական հիմնադրամ» – ին փոխանցել է 21մլն 500հզր դրամ։
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված մեր հայրենակիցների կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում