ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին


ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին

  • 23-11-2020 15:43:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ  է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
 
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական – ահաբեկչական սանձազերծած պատերազմից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ» – ին փոխանցել է 21մլն 500հզր դրամ։
 
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված մեր հայրենակիցների կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն