Գյումրիից նոր ընտանիքներ են մեկնել Արցախ

23-11-2020 15:48:18   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շիրակի մարզում Արցախից ժամանակավոր ապաստան գտած ընտանիքները վերադառնում են իրենց տները: Նոյեմբերի 23-ին Գյումրիից երկրորդ խումբը մեկնեց Արցախ:
 


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ դեռ անցած շաբաթ 45 անձ էր մեկնել, իսկ նոյեմբերի 23-ին՝ ևս 57 քաղաքացի:
 
Արցախ վերադառնալու ցանկություն հայտնում են ոչ միայն այն ընտանիքները, որոնց տները պահպանվել են, այլ նաև նրանք, ովքեր այլևս օթևան չունեն: Արևիկ Հակոբջանյանը Սղանախից է, հիմա ընտանիքի հետ մեկնում է Ստեփանակերտ: «Գնում ենք
Ստեփանակերտ, այնտեղ կմնանք, կտեսնենք: Գնացողների հետ խոսել ենք, ասում են նորմալ է,- նշում է տիկին Արևիկն ու ավելացնում,- չորս երեխայի հետ եմ գնում՝ դժվար կլինի, բայց մեր հողն այնտեղ է»: 
 
  Մայիլյանները Հադրութի Այգեստան գյուղից են: Իրենք ևս ցանկություն են հայտնել Արցախ վերադառնալ: «Լավ է լինելու, միայն թե նորից բռունցքվել է պետք ու մեր հողերը ետ բերել: Երկու կռվի մասնակցել եմ, այս մեկը լրիվ ուրիշ էր: Յոթ ազգ մեկ ազգի՝ հայի դեմ էր կռվում: Ինչ անենք, չկարողացանք հաղթել: Տունս ու տեղս լիքը ստիպված թուրքին եմ թողել, բայց, ոչինչ, նորը կստեղծենք»,- ասում է Սպարտակ Մայիլյանը:
 
Հետագա օրերին ևս խմբեր կմեկնեն Արցախ: Պատասխանատուները վստահեցնում են՝ Արցախ մեկնելու ցանկություն հայտնած ընտանիքներ դեռ շատ կան:
 
Արմենուհի Մխոյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար