Շիրակի մարզին հատկացվել է ավելի քան 80 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ
23-11-2020 16:30:31 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերջին մեկ ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։ Այս մասին հայտնում է ՀՏԶ հիմնադրամը։
Շիրակի մարզի Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ անիվավոր տրակտոր 1․4 քարշակ դասի, կոմունալ հրիչով
10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն /каток/ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ և 100 հատ աղբաման 7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։
Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում