ՀՀ և ՌԴ փոխվարչապետները քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման ուղղությամբ անելիքները


ՀՀ և ՌԴ փոխվարչապետները քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման ուղղությամբ անելիքները

  • 23-11-2020 16:45:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հատնել է ՀՀ Կառավարությունը։
 
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:
 
Նշվում է, որ կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը:
 
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն