ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը


ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

  • 23-11-2020 18:56:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- ասված է հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն