Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է. ԱՀ ԱԻՊԾ


Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է. ԱՀ ԱԻՊԾ

  • 24-11-2020 10:20:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ՝ Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
 
Պատերազմի պատճառով մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած ծառայողների ընտանիքները ստանում են միանվագ աջակցություն՝ պարենային մթերքների և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:
 
«Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում է, իսկ փրկարար ծառայողներն այս ծանր ու դժվար օրերին Արցախում իրենց մարդասիրական առաքելությունն են կատարում: Մենք պարտավոր ենք աջակցել այդ ընտանիքներին» - ընդգծել է ծառայության տնօրենը:
 
Կարեն Սարգսյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամի անձնակազմին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, Արցախի փրկարար ծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերած հոգատարության և աջակցության համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն