Կարմիր խաչի ՄԿ-ը լրացուցիչ 400-500 մարդ կուղարկի Ղարաբաղ, կավելանա նաեւ բյուջեն. Մաուրեր


Կարմիր խաչի ՄԿ-ը լրացուցիչ 400-500 մարդ կուղարկի Ղարաբաղ, կավելանա նաեւ բյուջեն. Մաուրեր

  • 24-11-2020 10:30:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտնել է, որ ԿԽՄԿ-ը նախատեսում է Լեռնային Ղարաբաղ ուղարկել լրացուցիչ 400-500 մարդ:
 
РБК-ի հետ հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ վերջին 6 շաբաթվա ընթացքում կառույցը հիմնովին փոխել է իր հումանիտար առաքելության ձեւը Ղարաբաղում: Նրա խոսքով՝ հակամարտության սրմանը զուգահեռ իրենք հասկացել են, որ հարկավոր է անել ավելին:
 
Ըստ Մաուրերի՝ մինչ պատերազմը տարածաշրջանում ԿԽՄԿ-ի բյուջեն կազմել է 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 11 միլիոն դոլար), իսկ 2021 թվականին բյուջեն կկազմի 45 միլիոն ֆրանկ (49,31 միլիոն դոլար):
 
«Այսինքն՝ մենք 4 անգամ ավելացնում ենք մեր ներկայությունը: Այնտեղ բավական քիչ մարդիկ ունեինք, այժմ 400-500 մարդ կուղարկվի, վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- ասել է Մաուրերը:
 
Նա նշել է, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երեւանում, Բաքվում, Բարդայում, այժմ ակտիվ զբաղվում են Ստեփանակերտ մարդկանց վերադարձով:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play