Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, առողջացել է 3845, մահացել 26 քաղաքացի
24-11-2020 11:15:05 | Հայաստան | Հասարակություն
Նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127.522 դեպք, որից 98.944-ը՝ առողջացած, 2002-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26.069 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 490.370 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է: