Ստեփանակերտում ականազերծում կկատարվի՝ «Սմերչ»-ից արձակված ռումբերը վնասազերծելու համար

24-11-2020 12:00:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
 


Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված
ռումբեր:
 
Ծառայությունից հորդորում են խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
 
Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում են զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 203 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար