Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից
24-11-2020 12:15:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի
3-րդ նիստի ժամանակ:
«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները»,- նշեց Մանրիկյանը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում